Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/11/2022
share

Մեծամորը հռչակվել է երիտասարդական մայրաքաղաք

2022թ․ նոյեմբերի 15-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ամփոփել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները և Հայաստանի 2023թ․ երիտասարդական մայրաքաղաք հռչակել Մեծամորը։
Հայաստանում երիտասարդական մայրաքաղաքի մրցույթն իրականացվում է 2014թ․ սկսած։ Մինչ օրս երիտասարդական մայրաքաղաքներ են հռչակվել Սիսիանը, Ստեփանավանը, Գյումրին, Չարենցավանը, Իջևանը, Վանաձորը։ 2020թ․-ին մրցույթ չի եղել, 2021թ․-ի մայրաքաղաք է հռչակվել Կապանը, իսկ 2022թ․-ին՝ Հրազդանը։ Մրցույթի արդյունքներն ամփոփվում են գնահատող հանձաժողովի գնահատականների և SMS քվեարկության անդյունքների հիման վրա։ Գնահատող հանձնաժողովը նախ գնահատում է ներկայացված հայտերը, ապա այցելում է հայտ ներկայացրած քաղաքներ, հանդիպում համայնքի ղեկավարի, ավագանու, քաղաքացիների հետ, գնահատում քաղաքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը: Մրցույթին մասնակցության հայտ չի կարող ներկայացնել Երևանը, ինչպես նաև նախորդ տարի հաղթած քաղաքը։ Միևնույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել։
Իսկ SMS քվեարկությունը անց է կացվում 20 օր։ Քվեարկությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները անկախ բնակության վայրից։ Եթե գնահատող հանձնաժաղովի գնահատման արդյունքները հավասար են լինում SMS քվեարկության արդյունքներին, նախապատվությունը տրվում է գնահատող հանձնաժողովի գնահատականին։ 
2023թ․ երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել երկու քաղաքներ՝ Կատայքի մարզի Ծաղկաձորը և Արմավիրի մարզի Մեծամորը։ Գնահատման ադյունքում, ըստ փորձագիտական խմբի գնահատման, առավելագույն ձայն է հավաքել Մեծամորը, իսկ SMS քվեարկությամբ՝ Ծաղկաձորը։ Եվ քանի որ ձայները հավասար են եղել 2023թ․ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Մեծամորը։

facebook sharing button facebook